
Ֆինանսական բարեկեցություն
Մեր ընկերությունն առաջարկում է մրցունակ և կայուն աշխատավարձ, մշտական աճելու և ֆինանսական բարեկեցությունը բարելավելու լայն հնարավորություններ։ Ընկերությունը, ելնելով իր տնտեսական ցուցանիշներից՝,մշտապես վերանայում է աշխատակիցների վարձատրության չափանիշները՝ ապահովելով բարձր կենսամակարդակ և աշխատակիցների մոտիվացիա։

Աշխատակցի աջակցության ծրագիր
Ընկերության կողմից աշխատակիցներին տրամադրվում են տարբեր սոցիալական ծախսերի փոխհատուցումներ, մասնավորապես առողջության բժշկական ապահովագրություն, կրթության կամ մարզավիճակի փոխհատուցման ծախսեր և այլն։

Թիմային աշխատանք
Մեր ընկերությունը խրախուսում է թիմային աշխատանքը, նույն նպատակին հասնելու համար տարբեր մասնագիտական ուղղվածություններ ունեցող աշխատակիցների համատեղ ջանքերը, միմյանց աջակցելու և ընդհանուր հաջողությունը կիսելու մոտեցումները։ Ընկերությունում ձևավորված է տարբեր նախագծերում ընդգրկվելու և մեկ ընդհանուր գաղափարի շուրջ համախմբվելու աշխատանքային մշակույթը։

Ուսուցումներ և զարգացում
Մեր ընկերությունում շարունակական ուսուցումն ու մասնագիտական զարգացումը հանդիսանում են աերոնավիգացիոն ծառայությունների որակի, անվտանգության և արդյունավետության ապահովման կարևոր բաղադրիչներից։ Ուսուցումն իր մեջ ներառում է նախնական որակավորման ծրագրեր, պարբերական վերապատրաստումներ, գիտելիքների թարմացման դասընթացներ, ուսուցում աշխատավայրում, ինչպես նաև մասնագիտացված տեխնիկական պատրաստվածություն։

Արձակուրդ
Ընկերությունը ապահովում է իր աշխատակիցների ամենամյա վճարովի արձակուրդի բացարձակ իրավունքը և ելնելով աշխատանքի լարվածության մակարդակից՝ որոշ առավել լարված աշխատանքային պաշտոնների համար սահմանելով ավելի երկար տարեկան վճարովի արձակուրդ։




Ի.Գասպարյան 33, Երևան 0042, ՀՀ
+(37410) 29-29-29
staff@armats.am