Ընկերությունում ներդրված Ինտեգրված Կառավարման Համակարգը (ԻԿՀ) ներառում է մի քանի կառավարման համակարգեր, որոնք ներդրված և վարվում են , ներառյալ`
- Թռիչքների Անվտանգության Կառավարման համակարգ
(ԹԱԿ) - Որակի կառավարման համակարգ (ՈԿՀ)
- Անվտանգության կառավարման համակարգ
ԻԿՀ գործունեությունը նպատակաուղղված է վերացնելու միանման գործընթացների կրկնօրինակումը և զարգացնելու համագործակցությունը ՝ տարբեր միջոցառումների միջոցով անվտանգության ռիսկերի կառավարմամբ։
Այլ հնարավոր առավելություններից են՝
- Պոտենցիալ իրար հակասող պարտականությունների և հարաբերությունների նվազեցումը;
- Տարբեր գործելաձևերի վրա ավելի լայն ազդեցության ապահովումը ռիսկերի և հնարավորությունների կառավարման տեսանկյունից;
- Բոլոր գործընթացների առավել արդյունավետ մոնիթորինգի և կառավարման հնարավորությունը։




Ի.Գասպարյան 33, Երևան 0042, ՀՀ
+(37410) 29-29-29
staff@armats.am