«Երևան» Օդային երթևեկության կառավարման (ՕԵԿ) կենտրոնը Հայաստանի օդային տարածքում  իրականացնում է  թռիչք, վայրէջք և տարանցիկ չվերթեր իրականացնող օդանավերի, ինչպես նաև փոքր ավիացիայի օդանավերի կարգավարական սպասարկում:

«Երևան» Օդային երթևեկության կառավարման կենտրոնում տեղակայված են թռիչքների ղեկավարի, «Շրջանային», «Մոտեցում», թռիչքատեղեկատվական և օդային երթևեկության հոսքերի կազմակերպման կարգավարական աշխատատեղերը:

«Երևան» ՕԵԿ կենտրոնը միևնույն ժամանակ իրականացնում է՝

  • օդային երթևեկության հոսքերի պլանավորում՝ կենտրոնում տեղակայված Եվրոկոնտրոլ կազմակերպության օդային երթևեկության հոսքերի   կազմակերպման FMP տերմինալի միջոցով,
  • տակտիկական մակարդակում ռազմաքաղաքացիական համագործակցության ապահովում (Airspace Management Cell – AMC)՝ օդային տարածքի ճկուն օգտագործումը կազմակերպելու նպատակով:

ՕԵԿ կենտրոնը հագեցած է օդային երթևեկության կառավարման ժամանակակից  պահանջներին համապատասխան անհրաժեշտ ռադիոտեխնիկական միջոցներով:

ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ

Երևան «Զվարթնոց» օդանավակայանի օդային երթևեկության կառավարման  (ՕԵԿ),  կարգավարական աշտարակը սկսել է գործել 2008թ-ից: Այստեղ տեղակայված են երկու կարգավարական աշխատատեղեր՝ «Աշտարակ» և «Գետնավարում», որտեղից իրականացվում է օդանավերի, ինչպես նաև փոքր ավիացիայի օդանավերի աերոդրոմային կարգավարական սպասարկում, որն իր մեջ ներառում է օդանավերի թռիչքների, վայրէջքների և գետնավարման գործընթացները:
Գյումրի «Շիրակ» օդանավակայանի օդային երթևեկության կառավարման (ՕԵԿ) կարգավարական աշտարակը գործում է 2006թ.-ից: Այստեղից իրականացվում է օդանավերի թռիչքների, վայրէջքների, գետնավարման, ինչպես նաև փոքր ավիացիայի աերոդրոմային կարգավարական սպասարկում: Աշտարակը հագեցած է օդային երթևեկության կառավարման ժամանակի պահանջներին համապատասխան անհրաժեշտ ռադիոտեխնիկական սարքավորումներով՝ «Գալակտիկա» ՕԵԿ ավտոմատացված համակարգով («Ազիմուտ», ՌԴ), կապի «Մեգաֆոն» համակարգով («Նիտա» ՌԴ) և IDMAN լուսատեխնիկական համակարգի հեռակառավարման և ներաերոդրոմային տեխնոլոգիական կապի սարքավորումներով: Աշտարակը ապահովված է աշխատանքային շուրջօրյա անհրաժեշտ պայմաններով, ինչպես նաև ապահովված է անխափան աշխատանքի համար նախատեսված պահուստային բոլոր միջոցներով:
«Սյունիք» օդանավակայանի թռիչքա-տեղեկատվական սպասարկման կետն իրականացնում է Սյունիք օդանավակայանի շրջանում և հարակից չկառավարվող օդային տարածքում իրականացնող օդանավերի թռիչքա-տեղեկատվական սպասարկում: Կապանի բարդ լեռնային ռելիեֆի և տեղանքի առանձնահատկությունների պայմաններում ծառայությունն ապահովում է՝
  • Եղանակային և նավիգացիոն տեղեկատվության տրամադրում. Օդաչուներին ընթացիկ եղանակային պայմանների, քամու ուղղության/արագության, տեսանելիության, QNH ճնշման և վայրէջքուղու վիճակի վերաբերյալ տվյալների փոխանցում։
  • Օդային իրադրության իրազեկում. Շրջակայքում գտնվող այլ օդանավերի շարժի վերաբերյալ տեղեկատվության տրամադրում՝ օդաչուների կողմից ինքնուրույն անվտանգ հեռավորություն (տեսանելի թռիչքների կանոններով – VFR) պահպանելու համար։
  • Ազդարարման սպասարկում (Alerting Service). Անհրաժեշտության դեպքում որոնողափրկարարական ծառայությունների ազդարարում և կոորդինացում։