Թռիչքային անվտանգության կառավարման համակարգ (ԹԱԿ)

Թռիչքների Անվտանգության Կառավարման (ԹԱԿ) համակարգ

Թռիչքների Անվտանգության Կառավարման Համակարգը Ընկերությունում ամբողջությամբ ներդրվել է 2006 թվականին՝ Եվրոկանտրոլ կազմակերպության հետ սերտ համագործակցությամբ և համապատասխանում է Թռիչքների Անվտանգության Համակարգի միջազգային չափանիշներին, այն է․

Մշակված  և կենսունակ են պահվում ԹԱԿ համակարգի 4 կարևոր բաղկացուցիչները․

1․ ԹԱԿ Քաղաքականությունը 

  • Թռիչքների Անվտանգության և Որակի Քաղաքականություն  (SMS_QMS_SeMS_Policy.pdf),
  • Թռիչքների Անվտանգության Կառավարման Համակարգի կառուցվածքը (SMS_structure.pdf)
  • ԹԱԿ Ընթացակարգերը

2․ Անվտանգության Ռիսկերի կառավարում

  • Վտանգների իդենտիֆիկացիա
  • Ռիսկերի գնահատում
  • Ռիսկերի մեղմացում և հետագծելիություն

3․ Անվտանգության ապահովում

  • Ներքին աուդիտ
  • Արտաքին աուդիտ
  • Ուղղիչ գործողություններ

4․ Անվտանգության բարելավում

  • Արդարացի Մշակույթի քաղաքականություն (JC_Policy.pdf)
  • Ուսուցումներ
  • Ներքին տեղեկատվության փոխանակում

Ընկերության Թռիչքների Անվտանգության Կառավարման Համակարգի ապահովման, առաջխաղացման և Ռիսկերի կառավարման որոշ տարրեր արտացոլված են նաև Ընկերության թռիչքների անվտանգության Ռազմավարական պլանում, որը ծառայում է որպես  ներքին ընդհանուր համաձայնագիր և բաղկացած է հետևյալ տարրերից՝

  • Անվտանգության և Որակի Քաղաքականություն (SMS_QMS_SeMS_Policy.pdf),
  • Անվտանգության տեսլական 
  • Անվտանգության տեսլականըԱնվտանգության ռազմավարական նպատակներ,
  • Հանգամանքային և ուղեցույցային չափորոշիչներ (KPIs),
  • Ռիսկի նույնականացում,
  • Անվտանգության վիճակագրություն,
  • ՕԵԿզ համակարգի կարևոր 4 ռիսկերը,
  • Հոգնածության ռիսկերի կառավարման քաղաքականություն (FRSM_Policy.pdf),
  • Արդարացի Մշակույթի Քաղաքականություն (JC_Policy.pdf):