Ուսկենտրոն

Մենք հոգում ենք մեր աշխատակիցների մասին

Ֆինանսական բարեկեցություն

Մեր ընկերությունն առաջարկում է մրցունակ և կայուն աշխատավարձ, մշտական աճելու և ֆինանսական բարեկեցությունը բարելավելու լայն հնարավորություններ։ Ընկերությունը, ելնելով իր տնտեսական ցուցանիշներից, մշտապես վերանայում է աշխատակիցների վարձատրության չափանիշները՝ ապահովելով բարձր կենսամակարդակ և աշխատակիցների մոտիվացիա։

Աշխատակիցների աջակցման ծրագրեր

Ընկերության կողմից աշխատակիցներին տրամադրվում են տարբեր սոցիալական ծախսերի փոխհատուցումներ, մասնավորապես առողջության բժշկական ապահովագրություն, կրթության զարգացման, մարզավիճակի պահպանման, ընտանիքի բարեկեցության ապահովման ծախսեր և այլն։

Արձակուրդ

Ընկերությունը ապահովում է իր աշխատակիցների ամենամյա վճարովի արձակուրդի բացարձակ իրավունքը և ելնելով աշխատանքի լարվածության մակարդակից՝ որոշ առավել լարված աշխատանքային պաշտոնների համար սահմանելով ավելի երկար տարեկան վճարովի արձակուրդ։

Ուսուցում/զարգացում

Մեր ընկերությունում շարունակական ուսուցումն ու մասնագիտական զարգացումը հանդիսանում են աերոնավիգացիոն ծառայությունների որակի, անվտանգության և արդյունավետության ապահովման կարևոր բաղադրիչներից։ Ուսուցումն իր մեջ ներառում է նախնական որակավորման ծրագրեր, պարբերական վերապատրաստումներ, գիտելիքների թարմացման դասընթացներ, ուսուցում աշխատավայրում, ինչպես նաև մասնագիտացված տեխնիկական պատրաստվածություն։

Թիմային աշխատանք

Մեր ընկերությունը խրախուսում է թիմային աշխատանքը, նույն նպատակին հասնելու համար տարբեր մասնագիտական ուղղվածություններ ունեցող աշխատակիցների համատեղ ջանքերը, միմյանց աջակցելու և ընդհանուր հաջողությունը կիսելու մոտեցումները։ Ընկերությունում ձևավորված է տարբեր նախագծերում ընդգրկվելու և մեկ ընդհանուր գաղափարի շուրջ համախմբվելու աշխատանքային մշակույթը։

Add Your Heading Text Here