Ավիացիոն Անվտանգության Կառավարման Համակարգ (ԱԱԿՀ)

«Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերությունում ներդրված է Ավիացիոն անվտանգության կառավարման համակարգ, որը հիմնված է Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության (ICAO), Եվրոպական քաղաքացիական ավիացիայի կոնֆերանս կազմակերպության (ECAC) ստանդարտների և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների վրա։

Համակարգի նպատակն է ապահովել Ընկերության գործունեության անընդհատությունն ու պաշտպանվածությունը՝ արդյունավետ կառավարելով ավիացիոն անվտանգության և կիբերանվտանգության ռիսկերը, պաշտպանելով ընկերության անձնակազմը, ենթակառուցվածքները, կապի, նավիգացիայի և դիտարկման (ԿՆԴ) համակարգերը, ինչպես նաև աջակցելով Հայաստանի Հանրապետության օդային երթևեկության անվտանգ և անխափան կազմակերպմանը։

Ավիացիոն անվտանգության արդյունավետ ապահովման նպատակով ընկերությունը համագործակցում է ոլորտի լիազոր պետական մարմինների և գործընկեր կազմակերպությունների հետ՝ կիրառելով ժամանակակից մոտեցումները և միջազգային լավագույն փորձը։