ATS control center

1. ACC (Area Control Centre) Շրջանային կարգավարական կենտրոն, որը պատասխանատու է վերին և ստորին օդային տարածքում (երթուղիներում) օդանավերի երթևեկության ղեկավարման, օդանավերի միջև անվտանգ հեռավորության (տարանջատման) պահպանման, տեղեկատվության տրամադրման և օդային հոսքերի արդյունավետ կազմակերպման համար։

 

 

 

2APS (Approach Control Surveilance) Մոտեցման կարգավարական կետ, որն իրականացնում է օդանավերի երթևեկության դիտարկումային հսկողությունն ու ղեկավարումը համապատասխան կառավարվող օդային տարածքում ապահովելով օդանավերի անվտանգ մոտեցումը վայրէջքին և վերելքը թռիչքից հետո։

 

 

 

3.FIS (Flight Information Service) Թռիչքա- տեղեկատվական ծառայություն, որը տրամադրում է թռիչքների անվտանգ և արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կարևոր տեղեկատվություն, եղանակային տվյալներ և նախազգուշացումներ օդային երթևեկության այն մասնակիցներին, ովքեր թռիչքներ են իրականացնում չկառավարվող օդային տարածքում։

 

 

 

 

 

 

4Հոսքերի Կառավարում (ATFM) և AMC / FUA

  • ATFM & FMP Terminal EUROCONTROL Network Manager-ի հետ անմիջական համագործակցությամբ իրականացվում է պահանջարկի մշտադիտարկում, թողունակության գնահատում և հոսքերի հավասարակշռում։
  • AMC / FUA Հայեցակարգ Airspace Management Cell (AMC)-ն ապահովում է օդային տարածքի ճկուն օգտագործումը (Flexible Use of Airspace) քաղաքացիական և ռազմական կառույցների միջև։
  • Անվտանգություն և Ճկունություն Տակտիկական մակարդակում քաղաքացիական և ռազմական համագործակցությունը բարձրացնում է օդային տարածքի օգտագործման արդյունավետությունը։