Տեխնիկական Ապահովում (CNS)

Ժամանակակից քաղաքացիական ավիացիայում Տեխնիկական Ապահովումը (CNS)

(Communication, Navigation, Surveillance) օդային երթևեկության կառավարման (ATM) ենթակառուցվածքի հիմնարար եռամիասնությունն է, որի վրա հենվում է ՀՀ օդային տարածքի սպասարկման անվտանգությունը, թողունակությունը և արդյունավետությունը:

Կապը/Communication/  հանդիսանում է օդաչուների և կարգավարների միջև տեղեկատվության փոխանակման կարևորագույն օղակը՝ ներառելով ինչպես ավանդական ձայնային ռադիոկապը, այնպես էլ ժամանակակից թվային տվյալների փոխանցման (CPDLC) արձանագրությունները։

Նավիգացիան/Navigation/ ապահովում է օդանավի ճշգրիտ, անընդհատ և հուսալի դիրքորոշումը տարածության ու ժամանակի մեջ՝ կիրառելով ցամաքային ռադիոփարոսներից (VOR, DME, ILS) մինչև արբանյակային բազմահամակարգային (GNSS) տեխնոլոգիաների ամբողջ սպեկտրը:

Դիտարկումը/Surveillance/ իրականացնում է օդային երթևեկության շարունակական մոնիտորինգ՝ համատեղելով առաջնային և երկրորդային ռադարների, բազմադիրքային դիտարկման միջոցներիի, ինչպես նաև ավտոմատ կախյալ հսկողության (ADS-B և ADS-C) առաջադեմ համակարգերի հնարավորությունները:

Այս երեք բաղադրիչների լիարժեք ինտեգրումը և անխափան գործունեությունը երաշխավորում են աերոնավիգացիոն սպասարկման և  անվտանգության ամենաբարձր մակարդակ և չափանիշներ: