«Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ Անվտանգության Կուլտուրայի 3-րդ գնահատում: 2021թ. սեպտեմբեր-դեկտեմբեր:

2021թ․ սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին <<Հայաէրոնավիագացիա>> ՓԲԸ-ում անցկացվեց Անվտանգության կուլտուրայի թվով 3-րդ գնահատումը։ ՕԵԿզ օպերատիվ անձնակազմը լրացրեց Թռիչքների անվտանգության հետ կապված հարցաթերթիկներ, որոնցում արտացոլված էր նրանց վերաբերմունքը և պատասխանատվությունը անվտանգությանը, դրա կարևորությունը, անձնակազմի ներգրավվածությունը անվտանգության հետ առնչություն ունեցող խնդիրներում, սեփական դերի գիտակցումը և էլի շատ ու շատ հարցեր, որոնց պատասխանների ամփոփումը պատկերացում տվեց թե ինչ մակարդակում է գտնվում Անվտանգության մշակույթը ընկերությունում։ Արդյունքները ներկայացված են գրաֆիկական պատկերով։