Աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայությունը (ԱՏԾ) հիմնվել է «Հայաերոնավիգացիա» ՓԲ Ընկերության կազմում 2000թ., բայց իր ինքնուրույն աշխատանքը սկսել է 2003թ. հոկտեմբերի 30-ից՝ ԻԿԱՕ չափորոշիչների համաձայն, Աերոնավիգացիոն տեղեկատվության միասնական փաթեթի հրապարակմամբ և միջազգային ՆՈՏԱՄ օֆիսի ստեղծմամբ:
ԱՏԾ գլխավոր նպատակը ՀՀ օդային տարածքի բոլոր օգտագործողներին աերոնավիգացիոն տեղեկատվության հոսքերի ապահովումն է:
Ողջ տեղեկատվությունը հավաքվում, վարվում, հրապարակվում և տարածվում է Աէրոնավիգացիոն Փաթեթի տեսքով:
ԱՏԾ կազմված է իրար հետ համագործակցող երկու ենթաբաժիններից՝
- Հրապարակումների բաժին,
- Միջազգային ՆՈՏԱՄ/Բրիֆինգ ստորաբաժանում:




Ի.Գասպարյան 33, Երևան 0042, ՀՀ
+(37410) 29-29-29
staff@armats.am