Մեր մասին

«Հայաէրոնավիգացիա» ՓԲ Ընկերությունը իրավաբանական անձի կարգավիճակ և 100 % պետական բաժնեմաս ունեցող առևտրային կազմակերպություն է, որն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օդային տարածքում («Երևան» թռիչքատեղեկատվական շրջան) աէրոնավիգացիոն սպասարկման գործառույթները:

 

Հիմնական գործունեություն

Ընկերության կողմից իրականացվող գործառույթների շրջանակներում մատուցված վերջնական ծառայությունը, որը հասնում է օգտվողին և բաղկացած է.

1) «Երևան» թռիչքատեղեկատվական շրջանի սահմաններում կարգավարական, թռիչքատեղեկատվական և վթարատեղեկատվական սպասարկում, որն իր մեջ ներառում է․

  • Oդային Երթևեկության Կազմակերպում (ՕԵԿզ
  • Օդային Երթևեկության Սպասարկում (ՕԵՍ)
  • Օդային Երթևեկության Կառավարում (ՕԵԿ)
  • Օդային Տարածքի Կառավարում (ՕՏԿ)
  • Օդային Երթևեկության Հոսքերի Կառավարում (ՕԵՀԿ)

2)   Թռիչքների տեխնիկական ապահովումը վերգետնյա նավիգացիոն միջոցներով՝

  • ԿԱՊ
  • ՆԱՎԻԳԱՑԻԱ
  • ԴԻՏԱՐԿՈՒՄ

 3)  Աէրոնավիգացիոն տեղեկատվության տրամադրում

  • Աերոնավիգացիոն Տեղեկատվության Սպասարկում/Կառավարում

Ընկերությունը hիմնադրվել է 1997թ. «Զվարթնոց» օդանավակայանից համապատասխան ծառայություններն առանձնացնելու ճանապարհով: 2003թ-ից Ընկերությանն են փոխանցվել նաև ազգային մյուս քաղաքացիական օդանավակայանների համապատասխան ծառայությունները: Իր հիմնադրման օրից Ընկերությունը նպատակային և հետևողական քայլեր է կատարում Քաղաքացիական Ավիացիայի Միջազգային Կազմակերպության (ԻԿԱՕ) և Եվրոպական Աէրոնավիգացիայի Անվտանգության Գործակալության (ԵՎՐՈԿՈՆՏՐՈԼ) պահանջներին համապատասխան գործունեություն ծավալելու և միջազգային սահմանված չափորոշիչներին ու առաջարկվող գործելաձևերին համապատասխանելու ուղղությամբ:

«Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ կոնտեքստ

Ընկերության կոնտեքստը որոշելիս «Հայաէրոնավիգացիա» ՓԲ Ընկերության

բարձրաստիճան ղեկավարությունը առաջնորդվել է հետևյալ սկզբունքներով.

  • Սահմանել է Ընկերության գործունեության կիրառման ոլորտը,
  • Իդենտիֆիկացրել և սահմանել է իր ծառայության հետ առնչություն ունեցող բոլոր շահագրգիռ կողմերին և նրանց հնարավոր ազդեցությունը ընկերության որդեգրած ռազմավարության և նպատակներին հասնելու կարողության վրա,
  • Մշակել է շահագրգիռ կողմերի հետ հետադարձ կապի մեխանիզմները, հստակեցրել և սահմանել է նրանց բոլոր պահանջներն ու դրանց բավարարման միջոցառումները:

Ընկերության կոնտեքստը սահմանվում և պարբերաբար վերանայվում է առաջնորդվելով հետևյալ գործոններով՝

  • Քաղաքական և սոցիալ-տնտեսական,
  • Տեխնոլոգիական,
  • Շուկայական և մրցակցային,
  • Էկոլոգիական,
  • Իրավական և նորմատիվ խնդիրներով,
  • Միջազգային, ազգային ու ռեգիոնալ մակարդակներում տիրող գործոններով և զարգացման տենդենցներով։

Ընկերության կոնտեքստը սահմանելիս հաշվի են առնվում ինչպես Ընկերության առաջ ծառացած պոտենցիալ ռիսկերը, այնպես էլ նոր առաջ եկող հնարավորությունները, որոնք կարող են նպաստել մատուցվող Աերոնավիգացիոն ծառայության բարելավմանը  և  զարգացմանը։

Առաքելություն և ռազմավարություն

Ընկերության ռազմավարությունը, կառուցված թռիչքների անվտանգության ազգային և միջազգային ժամանակակից չափանիշների, ինչպես նաև  ԻԿԱՕ և ԵՎՐՈԿՈՆՏՐՈԼ կազմակերպությունների հետ սերտ համագործակցության վրա, իր հիմնական առաքելությունն է համարում՝

  • ՀՀ օդային տարածքում թռիչքների անվտանգության և որակյալ աէրոնավիգացիոն սպասարկման  ապահովումը,
  • Ռիսկերի կառավարման հիմնավորվածությունը, ինչպես թռիչքների անվտանգության, այնպես էլ տնտեսական արդյունավետության տեսանկյունից,
  • Զարգացման նոր հնարավորություններին ուղղված համալիր միջոցառումների իրականացումը,
  • Ծառայությունից օգտվողների պահանջների առավելագույնս բավարարումը և արագ արձագանքման մեխանիզմների կիրառումը,
  • Թռիչքային հոսքերի ավելացումն ու  ՀՀ օդային տարածքը շահագործողների համար  առավել  գրավիչ դարձնելը:

Կորպորատիվ քաղաքականություն և մարդկային ռեսուրսներ

Կորպորատիվ քաղաքականություն 

Ընկերությունը մշակել և վարում է ընկերության ղեկավարության, խորհրդի, բաժնետերերի, ներքին և արտաքին շահառուների միջև հարաբերությունների այնպիսի համակարգ, որոնք նպաստում են ընկերության տնտեսական արդյունավետությանը, կողմերի միջև փոխադարձ վստահության ամրապնդմանը, ընկերության շահերին համապատասխանող նպատակների սահմանմանն ու դրանց իրագործման ուղիների ընտրությանը: Ցանկացած որոշում կայացնելիս կամ գործունեություն  պլանավորելիս ընկերությունը վերլուծում և բազմակողմանի գնահատում է այդ որոշման կամ գործընթացի  հնարավոր ազդեցությունը ընկերության  բոլոր շահագրգիռ կողմերի վրա՝ հաշվի առնելով դրա իրավական, մասնագիտական, սոցիալական և  բարոյական կողմերը:

Բոլոր շահագրգիռ կողմերի հետ փոխհարաբերությունները կարգավորվում են տարբեր  իրավական նորմերով, ակտերով, համաձայնագրերով կամ աշխատանքային պայմանագրերով:

Ընկերության մշակած կորպորատիվ քաղաքականությունը հանդիսանում է նաև յուրահատուկ վերահսկողության մեխանիզմ, որն ուղղված է ընկերության կողմերի միջև հավասարակշռության ապահովմանը և հաշվետու լինելու քաղաքականության կիրառմանը:

Մեր ընկերության կորպորատիվ քաղաքականության մաս են կազմում նաև ընկերությունում սահմանված.

  • Աշխատանքային միջավայրը և կորպորատիվ մշակույթը,
  • Կառավարման մոտեցումները,
  • Գործընթացների նկարագրվածությունը, իրավունքների և պարտականությունների սահմանումը,
  • Կազմակերպական կառուցվածքը և դրա ճկունությունը,
  • Քաղաքականությունը, ռազմավարությունը,նպատակները և դրանց տարածումը,
  • Ռեսուրսները և դրանց արդյունավետ տեղաբաշխումն ու օգտագործումը,
  • Տեղեկատվության փոխանակումը և ներկազմակերպական գիտելիքները,
  • Համահիմնարկային արժեքները և սկզբունքները,
  • Ներքին շահագրգիռ կողմերի հետ փոխվստահության մթնոլորտն ու հարաբերությունների կառուցումը,
  • Ծառայությունից օգտվողների հետ պայմանագրային հարաբերությունները:

Մարդկային ռեսուրսներ

Կազմակերպության առանցքը անձնակազմն է, ընկերության զարգացումը կախված է իր անձնակազմի մասնագիտական զարգացումից, այդ իսկ պատճառով մարդկային ռեսուրսների արհեստավարժության մակարդակի ապահովումը ընկերության պատասխանատվությունն է:

Մարդկային ռեսուրսների կառավարման ու օգտագործման գործընթացները դինամիկ են և նպատակաուղղված են բացառապես ընկերության գործունեության  արդյունավետության մակարդակի բարձրացմանը:

Աշխատակիցների վարձատրության համակարգը հաշվի է առնում ոչ միայն որակավորումն ու փորձը, այլ ներառում է նաև իրենց աշխատանքի արդյունքների համար աշխատողների պատասխանատվության սկզբունքը:

Կառուցվածք
Բիզնես ռազմավարություն

Ընկերության Բիզնես ռազմավարությունը, որն իր ուղղակի արտացոլումն է գտնում Ընկերության «Հնգամյա Զարգացման Գործարար Ծրագիր» նպատակ ունի օժանդակել Ընկերությանը՝ ամփոփելով նրա ընթացիկ գործունեությունը և կոնկրետացնելով միջնաժամկետ և հեռանկարային զարգացման նպատակները, դրանց հասնելու միջոցառումները: