Հայաստանի Աերոնավիգացիոն Տեղեկատվական ծառայությունը ապահովում է աերոնավիգացիոն տվյալների և աերոնավիգացիոն տեղեկատվության հոսքը, թռիչքային պլանի և դրան հարակից հաղորդագրությունների կառավարումը, աերոնավիգացիոն քարտեզների ստեղծումը/թարմացումը և թռիչքային ընթացակարգերի մշակումը։
Հայաստանի Հանրապետության eAIP-ն հրապարակվում է «Հայաերոնավիգացիա» (ARMATS) ընկերության կողմից։
ՎԵՐՋԻՆ ԹԱՐՄԱՑՈՒՄՆԵՐԸ →
AIC
Աէրոնավիգացիոն ցիրկուլյարները (AIC) հաղորդագրություններ են, որոնք պարունակում են բացատրական կամ խորհրդատվական տեղեկություններ տեխնիկական, օրենսդրական կամ վարչական հարցերի վերաբերյալ, որոնք անմիջականորեն չեն համապատասխանում NOTAM-ի կամ AIP-ի (Աէրոնավիգացիոն տեղեկատվության հավաքածու) չափանիշներին, սակայն կարող են ազդել թռիչքների անվտանգության վրա։
Աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայությունը (ԱՏԾ) իր գործունեությունը իրականացնում է 3 իրար հետ սերտ համագործակցող ստորաբաժանումների միջոցով, որոնք մշակում, հրապարակում և կառավարում են Հայաստանի Հանրապետության օդային տարածքին վերաբերվող ամբողջ ստատիկ և դինամիկ Աերոնավիգացիոն տեղեկատվությունը։
Ծառայությունը բաղկացած է․
Թռիչքային Ընթացակարգերի նախագծման և Հրապարակումների բաժնից