Բնութագրերով պայմանավորված գործունեություն

Բնութագրերով պայմանավորված գործունեություն

Զարգացում և լուծումներ Վթարային Պլան

<<Հայաէրոնավիգացիա>> ՓԲ Ընկերության վթարային պլանը նպատակաուղղված է համակարգելու կազմակերպության ամբողջ աշխատանքը վթարային իրավիճակների պայմաններում, հնարավորինս ապահովելու թռիչքների անվտանգության ընդունելի մակարդակը և օպտիմալ Օդային Երթևեկության Կազմակերպման  ծառայությունների տրամադրումը՝ հատկացնելով անհրաժեշտ համապատասխան ռեսուրսներ:

<<Հայաէրոնավիգացիա>> ՓԲ Ընկերության վթարային պլանը մշակված է Եվրոկոնտրոլ կազմակերպության ուղեցույցային պահանջների և տեղական առանձնահատկությունների հիման վրա:

Վթարային պլանով սահմանված են Ընկերության կենսացիկլի հիմնական ծառայությունների մատուցման պահուստայնության եռակի մակարդակ, պահուստային սրահը տեղակայված է Գյումրիում, համալրված է թռիչքների ռադիոտեխնիկական ապահովման նմանատիպ և անհրաժեշտ քանակի սարքավորումներով: 

Ելնելով ՛՛Covid-19՛՛ համավարակի հետևանքով ի հայտ եկած  նոր հանգամանքներից և օդային հոսքերի սպասարկման անխափանության ապահովման պետական քաղաքականությունից՝ Ընկերության Վթարային պլանը վերանայվել և լրացվել է՝ համապատասխանեցվելով ներկայիս համավարակային  իրավիճակի պահանջներին: